տուն Տնտեսական Բանկերի վարկերը 5 տարում 615 մլրդ դրամից դարձել են 1 տրլն, 700...

Բանկերի վարկերը 5 տարում 615 մլրդ դրամից դարձել են 1 տրլն, 700 մլրդ դրամ

141
0

փող

Հայաստանի տնտեսությունում ֆինանսական միջնորդության մակարդակը վերջին 5 տարիներին ավելացել է մոտ 2.5 անգամ: Այս մասին ասվում է Կենտրոնական բանկի հրապարակման մեջ: 2013 թվականի վերջին ֆինանսական համակարգի ակտիվների մեծությունը կազմել է համախառն ներքին արդյունքի 77%-ը, իսկ վարկերի մեծությունը՝ 43%-ը (5 տարի առաջ այս ցուցանիշները կազմում էին համապատասխանաբար 30% և 18%): Բանկային համակարգի ակտիվները կազմում են համախառն ներքին արդյունքի 69%-ը, իսկ տնտեսությանը տրամադրված վարկերը՝ 40%-ը (5 տարի առաջ այդ նույն ցուցանիշները կազմում էին համապատասխանաբար 28% և 17%):

Մասնավորապես` Բանկային համակարգի ակտիվները այս ժամանակահատվածում 1 տրլն դրամից հասել են մոտ 3 տրլն դրամի, վարկերը՝ 615 մլրդ դրամից 1 տրլն 700 մլրդ դրամի, իսկ ներգրաված ավանդները՝ 450 մլրդ դրամից 1 տրլն 450 մլրդ դրամի: Վարկային կազմակերպությունների ակտիվները 65 մլրդ դրամից հասել են մոտ 210 մլրդ դրամի, վարկային ներդրումները՝ 58 մլրդ դրամից 135 մլրդ դրամի: Ապահովագրական ընկերությունների ակտիվները 12 մլրդ դրամից հասել են մոտ 50 մլրդ դրամի: