Այսօր ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց հայտնի միջադեպից առաջ իր ելույթի մասին:
Թունյանն ասաց, որ կան միտումնավոր՝ գործող իշխանությանը մեղադրողներ, ովքեր կեղծ լուրեր են տարածում, թե իշխանությունը խախտում է օրենքը:
Նա հստակեցրեց, որ իր ելույթում հնչած որակումները կոնկրետ այդ մարդկանց էին վերաբերում, ովքեր միտումնավոր մեղադրում են:
«Երևի քաղաքական փորձառությունս այդքան բավարար չէ, որ խոսքս այնպես ձևակերպեի, որպեսզի շահարկումների տեղիք չտար: Այն մարդիկ, ովքեր, ամեն դեպքում, իմ խոսքերն ընկալել են այնպես, ինչպես որոշ մարդիկ ներկայացրել են, ես իրենցից ներողություն եմ խնդրում, որովհետև այդ խոսքերը իրենց ուղղված չէին»,-եզրափակիչ մասում ասաց ԱԺ պատգամավորը:
Հայկ Մագոյան