տուն Հասարակություն Կրթություն Արևելագիտության ֆակուլտետի դիմորդները ո՞ր առարկայից ընդունելության քննություն կհանձնեն. ֆակուլտետի դեկանի առաջարկը

Արևելագիտության ֆակուլտետի դիմորդները ո՞ր առարկայից ընդունելության քննություն կհանձնեն. ֆակուլտետի դեկանի առաջարկը

975
0

«Ուսումնական տարվա ավարտի և բուհերի ընդունելության մասին» թեմայով անցկացվող ուղիղ եթերի ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ բուհ ընդունվելու համար դիմորդից կպահանջվի հանձնել ընդամենը մեկ քննություն։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն առաջարկներ է ստացել բուհերից, դրանք վերջնական չեն, կքննարկվեն եւ արդեն օրեր անց՝ ապրիլի 30-ին, հայտնի կլինի, թե որ մասնագիտության համար որն է լինելու միակ քննական առարկան։

Պարզելու համար, թե ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում ինչ առաջարկներ են եղել ընդունելության համար մեկ առարկայի ընտրության հետ կապված, AraratNews.am-ը կապ է հաստատել ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու Ռուբեն Մելքոնյանի հետ:

AraratNews.am-ի թղթակցի հետ զրույցում ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկանը մասնավորապես նշեց.

«Մեզ մոտ, ընդհանրապես, ընդունելության համար երեք առարկայից են քննություն հանձնում. հայոց լեզու և հայ գրականություն, օտար լեզու և հայ ժողովրդի պատմություն: Ես նախընտրել եմ հայոց լեզուն և հայ գրականությունը ներկայացնել որպես հիմնական. եթե երեքից պետք է մեկն ընտրեի, ապա հայոց լեզուն եմ ես առաջարկել, որ լինի պարտադիր Արևելագիտության ֆակուլտետի ընդունելության համար: Պատմությունը մեզ մոտ դասավանդվում է, նաև Մերձավոր Արևելքի երկրների պատմությունն ուսանողները մեզ մոտ ընթացքում անցնում են: Այնպես որ, կոլեգաների հետ խորհրդակցելու արդյունքում, նախապատվությունը տվեցինք հայոց լեզվին»:

Օլյա Շահինյան