տուն Լուրեր Արմեն Գրիգորյանը՝ ատոմակայանը հրթիռակոծելու հայտարարության մասին

Արմեն Գրիգորյանը՝ ատոմակայանը հրթիռակոծելու հայտարարության մասին

134
0

Ատոմակայանը թիրախավորելու Ադրբեջանի հայտարությունները ամբողջովին տեղավորվում են ահաբեկչական պետության տրամաբանության շրջանակներում, պատասխանելով Aysor.am-ի մյուս հարցին, թե ինչպես կարձագանքի Ադրբեջանի՝ Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու մասին հայտարարությանը, ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Այսինքն՝ պետական մակարդակով Ադրբեջանը ահաբեկչություն կատարելու հայտ է ներկայացրել», — ասաց նա:

Արմեն Գրիգորյանն ասաց, թե ակնկալում են՝ միջազգային հանրությունն այս մասով կարձագանքի:

«Իհարկե, արդեն եղել են արձագանքներ, բայց սա ոչ միայն Հայաստանին է ուղղված, այլ նաև տարածաշրջանին է ուղղված, ուղղված է ամբողջ մարդկությանը, մենք հույս ունենք, որ միջազգային հանրությունն ավելի կոշտ կարձագանքի սրան», — ասաց ԱԽ քարտուղարը: