տուն Քաղաքական Արթուր Վանեցյանը հարցաքննվել է ՔԿ-ում

Արթուր Վանեցյանը հարցաքննվել է ՔԿ-ում

213
0

Երեկ Քննչական կոմիտեում երկու քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Այս մասին Araratnews.am-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Քրեական առաջին գործը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եւ Վանեցյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսմանն է վերաբերում։ Արթուր Վանեցյանի բջջային հեռախոսը զննել են:

Մյուս գործը վերաբերում է ՀՖՖ-ում առերեւույթ չարաշահումների դեպքին։ Վանեցյանը ունի վկայի կարգավիճակ երկու գործերում էլ: