տուն Քաղաքական Հայաստան Ավտովթար Կոտայքի մարզում. 80-ամյա վարորդը 06-ով բախվել է բեռնատար գազելին.(լուսանկար)

Ավտովթար Կոտայքի մարզում. 80-ամյա վարորդը 06-ով բախվել է բեռնատար գազելին.(լուսանկար)

254
0

Այսօր՝ հուլիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Սևան-Եևրան ավտոճանապարհի 36-րդ կմ հատվածում Արագածոտնի մարզի բնակիչ, 80-ամյա Ղազար Շ.-ն իր վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրին կայանված Երևանի բնակիչ, 59-ամյա Ալբերտ Մ.-ին պատկանող բետնատար ГАЗель մակնիշի ավտոմեքենային:

Ինչեպս հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Չարենցավանի բժշկական կենտրոնի բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Ղազար Շ.-ին, ով այնուհետև հրաժարվել է հիվանդանոց մեկնել, հայտնելով, որ իրեն լավ է զգում: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Չարենցավանի բաժնի հետաքննչական խումբը՝ բաժնի պետ Է. Սիրականյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարը՝ Յուրա Գաբրիելյանի