տուն Հասարակություն Առողջապահություն Ավտովթար Երևանում․ տուժածների մեջ ժամկետային զինծառայող կա

Ավտովթար Երևանում․ տուժածների մեջ ժամկետային զինծառայող կա

273
0

Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 12-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Այս մասին գրում է shamshyan.com-ը՝ նշելով, որ  Կիևյան փողոցի 1 հասցեի մոտ բախվել են Երևանի բնակիչներ՝ 62-ամյա Արտյուշ Սամվելյանի վարած Renault 18 ԼԼ 047 համարանիշի և 26-ամյա Վահե Բաղդասարյանի վարած Mercedes մակնիշի 01 QT 100 համարանիշի ավտոմեքենաները։ Mercedes-ն էլ բախվել է Կիևյան կամրջի նոտ տեղադրված երկաթբետոնե արգելապատնեշին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորներ՝ 19-ամյա Էդգար Նազարեթյանը, 27-ամյա Նորիկ Մեյրոյանը և Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Արթուր Մելտոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղից էլ Է. Նազարեթյանը տեղափոխվել է ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալ։

Հաղորդվող տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդ Վ. Բաղդասարյանն աշխատում է «Չիզի» սրճարանի տնօրեն, վիրավորներից Ա. Մելտոնյանն աշխատում է «Ձուլակենտրոն» ԲԲԸ-ի փոխտնօրեն, իսկ Է. Նազարեթյանը ծառայում է ՀՀ Պն N զորամասում՝ որպես ժամկետային զինծառայող։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ ինչ-որ ավտոմեքենա նշված վարորդների համար ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։