տուն Քաղաքական Հայաստան Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորակը․ կան տուժածներ

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորակը․ կան տուժածներ

87
0

Հուլիսի 22-ին, ժամը 20։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի ձորում՝ «Նոր Ջրաղաց» ռեստորանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտյոմ Ն․, ծնված 1985 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորակը (մոտ 20 մ)։ Վարորդը և ուղևորներ Այսեր Ջ․-ն (ծնված 1985 թ․), Արմեն Ն․-ն (ծնված 1974 թ․) և Գրետա Ա․-ն (ծնված 1999 թ․) հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։