տուն Տնտեսական Ավանդների տոկոսարույքը աճել է, վարկերի տոկոսարդյունքն ու բանկերի շահույթի մարժան` նվազել

Ավանդների տոկոսարույքը աճել է, վարկերի տոկոսարդյունքն ու բանկերի շահույթի մարժան` նվազել

157
0

Build bank

Բանկերի միջև մրցակցության խորացման արդյունքում վերջին 5 տարիներին վարկերի տոկոսադրույքները նվազել են 2-3 տոկոսային կետով, իսկ ավանդների տոկոսադրույքները` աճել 2 տոկոսային կետով, ինչի արդյունքում սպրեդը (վարկերի և ավանդների տոկոսադրույքի տարբերություն) նվազել է մոտ 4 տոկոսային կետով: Այս մասին ասվում է ԿԲ նախագահի հաշվետվության մեջ:

Վարկերի և ավանդների տոկոսադրույքների սպրեդի 4 տոկոսային կետով նվազմանը զուգահեռ՝ շահույթի մարժան նվազել է մոտ 3 տոկոսային կետով և կազմել մոտ 2%: Շահույթի մարժան հաշվարկվել է որպես միավոր վարկի գծով տոկոսային եկամտի և միավոր վարկի ֆինանսավորման համար ներգրաված միջոցի միավոր տոկոսային և ֆինանսական միջնորդության ծախսերի (պարտադիր պահուստավորման այլընտրանքային ծախս, միավոր վարկի սպասարման գծով զուտ ոչ տոկոսային ծախս, միավոր վարկի գծով շահութահարկ, վարկային ռիսկ) տարբերություն:

Վարկավորման տոկոսադրույքների նվազմանը զուգահեռ ավելացել է տրամադրվող վարկերի ժամկետայնությունը (5 տարի և ավելի ժամկետայնությամբ վարկերի տեսակարար կշիռը 2008 թվականի 10%-ից 2013 թվականի վերջին կազմել է 22%):