տուն Լուրեր Աստղերի ֆուտբոլային կանխատեսումները

Աստղերի ֆուտբոլային կանխատեսումները

108
0

55555555555555

Այսօր պատմական օր է, երեկոյան Հանրապետական մարզադաշտում տեղի է ունենալու Աշխարհի առաջնության որակավորման փուլի Բուլղարիա Հայաստան հանդիպումը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հայ ֆուտբոլասերները բուլղարացիներին դեռ Զվարթնոց օդանավակայանում էին թշնամաբար դիմավորել, խաղի ժամանակ նրանք սպառնացել են էլ ավելի շատ ճնշել անցյալ տարի Բուլղարիայում հայ ֆուտբոլիստներին նեղացրած ազգի ներկայացուցիչներին:

Երեկ բուքմեյկերական ընկերություններից մեկից հետաքրքրվեցինք, թե որ թիմի օգտին են ավելի շատ խաղադրույքներ կատարում, աշխատակիցը խոստովանեց, որ մեծամասնությունը հայկական հավաքականի օգտին է գումար դրել եւ ընդհանրապես, երբ խաղում են հայերը, մեր հայրենակիցները շատ հազվադեպ են օտարի օգտին խաղադրույք կատարում, անողներն էլ, կարելի է ասել` թաքուն, այնպես որ մարդ չիմանա:

Մենք որոշեցինք հետաքրքրվել, թե արդյոք հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները նույնպես հետեւելու են խաղին եւ ինչպիսի կանխատեսումներ ունեն:

311957_346074958812431_523572499_n

Անդրանիկ Հարությունյան

—         Ինձ թվում է խոշոր հաշիվ է լինելու` 4:0:  Ցավում եմ, բայց մարզադաշտ չեմ գնալու, որովհետեւ ժամանակ չունեմ, բայց հոգով սրտով մեր հավաքականի հետ եմ, տղերքին իմ կողմից դուխ եմ մաղթում, հաջողություններ ու պաչիկներ բոլորին` մեկ առ մեկ:

 

1378360_406948086093894_216335523_n

Հայկ Հակոբյան

—         Դե պետք է հաղթենք, ինչ պիտի լինի: Ֆուտբոլին չեմ կարողանալու գնալ, ուղղակի, որովհետեւ նկարահանումների եմ, թե չէ անպայման կգնայի:

 

15391_293724040766359_1337926188_n

Քրիստինե Պեպելյան

—         Չեմ կարող ասել, որ որպես երկրպագու պրոֆեսիոնալ եմ, շատ բաների միգուցե եւ չեմ տիրապետում, բայց եթե Հայաստանի հետ կապված որեւէ խաղ կա` անպայման հետեւում եմ: Ենթադրում եմ, որ այսօրվա խաղի հաշիվը լինելու է 3:1 հոգուտ Հայաստանի: Ուրիշ բան չեմ ակնկալում: Մարզադաշտ ցավոք սրտի չեմ գնալու, բայց հեռուստացույցով անպայման կհետեւեմ:

12

Հայկ Մարության

—         Ճիշտն ասած, ֆուտբոլում կանխատեսում անել ես չեմ կարողանում: Եթե ժամանակ է լինում խաղերը նայում եմ, իհարկե, երկրպագում եմ մերոնց եւ հաջողություն եմ մաղթում:

556428_4312481820895_1241919261_n

Արսեն Գրիգորյան

—         Սովորաբար խաղերին միշտ հետեւում եմ, բայց այսօր զբաղված եմ, կնունքի արարողության եմ մասնակցում: Կանխատեսում անել վախենում եմ, լավագույն դեպքում 2:1 հոգուտ մեզ, վատագույն դեպքում` 1:1: Ամեն դեպքում, չեմ կարծում մերոնք ստեղ պարտվեն, մնում է հավաքված խաղան, թիմային ճիշտ խաղ խաղան, անհատական չտարվեն իրանց խաղով: Ընդհանրապես մեր հավաքականի տղաները, որ ուզում են լավ են խաղում, որ չեն ուզում` չեն խաղում: Այսինքն, որ նայենք Դանիայի, Սլովենիայի հետի խաղը` շատ լավ էին խաղում, բայց, օրինակ` չեխերի հետ խաղում մենք հաղթեցինք, բայց անհավաք էինք խաղում, հավաքված չէինք, իսկ երբ ամեն մարդ իմանում է իր տեղը, իր գործը, թե իրենից ինչ է հասնում ամեն ինչ ավելի լավ է լինում: Ես, որպես ֆուտբոլի մեծ երկրպագու մեր հավաքականի վիճակը գնահատում եմ լավ, մնում է, որ միշտ հավաքված լինեն:

Հարցերն ուղղեց Մարիամ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here