տուն Հասարակություն Կրթություն Ասպիրանտուրայում սովորողների կրթաթոշակի չափն ավելացվում է 35 հազար դրամով

Ասպիրանտուրայում սովորողների կրթաթոշակի չափն ավելացվում է 35 հազար դրամով

296
0

Հայաստանում ասպիրանտուրայում սովորողների կրթաթոշակի չափն ավելացվում է 35 հազար դրամով:

Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ այդ ավելացումը համապատասխանաբար կկազմի հայագիտական ուղղվածությամբ մասնագիտություններով` 65 հազար դրամ, բնագիտական և այլ մասնագիտություններով` 60 հազար դրամ, տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտություններով` 55 հազար դրամ, ինչպես նաև դոկտորանտներինը` 65 հազար դրամ:

«Սա կրթաթոշակների գրեթե կրկնակի բարձրացում է: Չենք համարում, որ սա բարձր թիվ է, բայց սա շատ հստակ ազդակ է, որը նպաստում է հետբուհական կրթական ծրագրում ընդգրկվածությանը, երիտասարդ մասնագետների ուսումնասիրությունների խթանմանը»,- ասաց Հարությունյանը:

Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից: