տուն Հասարակություն «Աշխարհի ամենամեծ գաթա» միջոցառմանը ներկայացված գաթան գերազանցեց իր չափերով

«Աշխարհի ամենամեծ գաթա» միջոցառմանը ներկայացված գաթան գերազանցեց իր չափերով

215
0

Այս տարի նույնպես Երևանում կազմակերպվեց գաթայի համտես-հյուրասիրություն՝ Կարապի լճի հարևանությամբ։

«Աշխարհի ամենամեծ գաթա» միջոցառման նպատակն է ներկայացնել, ավելի ճանաչելի դարձնել հայկական ավանդական գաթան ու ամենամյա համտես-հյուրասիրությունը դարձնել քաղաքային ավանդույթ, սպասված իրադարձություն երևանցիների, հյուրերի և զբոսաշրջիկների համար։

Նախագիծը իրականացվեց «Երեմյան փրոջեքթս» ընկերության կողմից: Ինչպես նշում է ընկերության տնօրեն Դավիթ Երեմյանը՝ այս միջոցառումը նախորդ տարվա միջոցառման շարունակությունն է։ Մեկ տարի առաջ թխված գաթան գրանցվեց  Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհում ամենամեծը։

Այն կշռում էր 368կգ, երկարությունը 60մ էր։

«Այս տարի մենք գերազանցել ենք մեր ռեկորդը և 410 կգ կշռող, 65 մետր երկարությամբ գաթա ենք ներկայացրել։ Այս միջոցառումը նվիրվում է Երևան քաղաքի տոնին։ Նման միջոցառումները մենք փորձում ենք կազմակերպել, որպեսզի հետաքրքրեցնենք մեր քաղաքի բնակիչների և հյուրերի առօրյան»,- ասել է Դավիթ Երեմյանը։

Գաթայի երկարության չափումից հետո, սակայն, պարզվեց, որ նրա երկարությունը նույնիսկ գերազանցում է նախատեսված 65 մետրը։

Գաթայի առաջին կտորը կտրեցին Դավիթ Երեմյանը և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here