տուն Քաղաքական Հայաստան Աշխարհի ամենաթանկ ԱԹՍ-ին խոցել են Միքայել Մինասյանի փնոված զենքով. մի կրակոցով սպանվեց...

Աշխարհի ամենաթանկ ԱԹՍ-ին խոցել են Միքայել Մինասյանի փնոված զենքով. մի կրակոցով սպանվեց սուտը

1459
0

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոնիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի լուսանկարն ու կից գրել.

«Ադրբեջանի «Elbit Hermes 900» անօդաչու սարքը խոցվել է Հորդանանից ձեռք բերված ու ապա արդիականացված «ОСА-АК» հակաօդային համակարգից, որոնց ձեռքբերումը Միքայել Մինասյանը անվանել էր «կոռուպցիոն գործարք և պետական փողերի վատնում»:

Մեր ՀՕՊ զորքերը մի կրակոցով խոցեցին 3 նապաստակ, քանի որ բացի հակառակորդի ԱԹՍ-ից դաժան հարված հասցվեց նաև Միքայել Մինասյանի ստերին ու իսրայելական այս սարքի անխոցելիության միֆին:

Հ.Գ. Ըստ ամենյանի, սա իսրայելյան արտադրության «Elbit Hermes 900»-ի առաջին մարտական խոցումն էր աշխարհում»: