տուն Լուրեր Ան-26-ը վթարային վայրէջք է կատարել տունդրայում

Ան-26-ը վթարային վայրէջք է կատարել տունդրայում

95
0

1+ an26.jpg.600x450_q85

Յամալո-Նենեցական ինքնավար շրջանում վթարային վայրէջք է կատարել Ան-26 մարդատար ինքնաթիռը։ Այս մասին հայտնել է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի ԱԻՆ մամլո ծառայությանը։ Բարեբախտաբար, զոհեր և տուժածներ չկան։ Ինքնաթիռում 26 մարդ է եղել՝ ներառյալ անձնակազմը։ Նախնական տեղեկություններով, վթարի պատճառը շարժիչի խափանումն է եղել։

Դեպքի վայր է ուղևորվել ուղղաթիռ, նաև՝ 10 փրկարարներ բեռնատարներով ու ճահճագնացներով։

Ինքնաթիռի անձնակազմի հետ կապը ընդհատվել է վայրէջքից քիչ անց և դեռ չի վերականգնվել։

Ուժային կառույցներից աղբյուրը հայտնել է, որ ինքնաթիռը թռիչքի թույլտվություն չի ունեցել, հայտնի չէ նաև երթուղին։ Բացի այդ , քաղավիացիայի փոքր տրանսպորտի ռեեստրում նման ինքնաթիռ գրանցված չէ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here