տուն Տնտեսական Գյուղատնտեսություն Անտառպահպանության ոլորտը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում

Անտառպահպանության ոլորտը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում

158
0

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն. քննարկվում էին անտառպահպանության ոլորտի հարցերը:

Խորհրդակցությանը մասնակցում էին մարզի ոստիկանության ղեկավարը, մարզի դատախազը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը, «Բնապահպանի տուն» ՀԿ-ի ներկայացուցիչները:

Բնապահպանները հանդիպման ընթացքում ներկայացրեցին Տավուշի մարզ վերադարձած հովազի տարածքների մոնիթորինգի իրենց ծրագրերը:
Մարզպետը ևս մեկ անգամ կարևորեց հանրային հսկողությունը և շնորհակալություն հայտնեց նախաձեռնության համար:
Քննարկվել են նաև ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծման տարբերակները, պատասխանատուներին տրվել են ցուցումներ՝ հետագա քայլերի համար: