տուն Քաղաքական Հայաստան Անծանոթ քեռուց «կոնֆետ չվերցնել», բայց անծանոթ տոտայից «գիրք» վերցնել և սա անվտանգության...

Անծանոթ քեռուց «կոնֆետ չվերցնել», բայց անծանոթ տոտայից «գիրք» վերցնել և սա անվտանգության ապահովո՞ւմ է

270
0

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«Այսօր համացանցում նկատեցի մի տեսանյութ, որում փաստվում է, թե ինչ-որ կանայք բակում խաղացող մանկահասակ երեխաներին բաժանել են «սեռական դաստիարակության» համարվող «оргазм для вас или вы для оргазма» և մի շարք այլ տեղեկատվություն պարունակող գրքույկներ: Խնդրում եմ, եթե գիտեք ծնողներ, եթե տեղյակ եք նմանատիպ երևույթի և որ Դա իրապես տեղի է ունեցել, ապա կապվեք ինձ հետ և փորձենք հասկանալ, թե ովքեր են և ո՞ր իրավունքով են անտեսել երեխայի պաշտպանվածութայն իրավունքը և առանց ծնողի թույլտվության՝ երեխային տրամադրել տարիքը և առանձնահատկությունը հաշվի չառնվող տեղեկություն:

Երեխային սովորացնենք անծանոթ քեռուց «կոնֆետ չվերցնել», բայց անծանոթ տոտայից «գիրք» վերցնել և սա անվտանգության ապահովո՞ւմ է:

Առաջարկում եմ առանց էմոցիաների, առանց ավելորդ քննադատությունների և պոռթկումների՝ գրառման տակ նշեք կամ ինձ անձնական նամակով ուղարկեք տեղեկատվությունը:Յուրաքանչյուր պոռթկումնալից գրառում կհեռացվի: Նպատակը կանխարգելելն է, ոչ թե քննարկելը, քանի որ ռիսկերը բոլորս էլ հասկանում ենք:
Կանխավ շնորհակալ եմ»: