տուն Լուրեր Անահիտ Բախշյանը`ռուսաց լեզվին կարգավիճակ տալու մասին

Անահիտ Բախշյանը`ռուսաց լեզվին կարգավիճակ տալու մասին

161
0

Anahit_Baxshyan

 

 

Հայաստանում ռուսաց լեզվին կարգավիճակ տալու շուրջ Araratnews.an-ի թղթակիցը զրուցել է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, մանկավարժ Անահիտ Բախշյանի հետ, ով կտրականապես դեմ է, որ ռուսաց լեզվին մեր երկրում որևէ կարգավիճակ տրվի.«Ես ցանկացած նախաձեռնության, որը մեր մայրենի լեզվի, հայոց լեզվի որպես պետական լեզու կարգավիճակի հաշվին է լինելու, ես կատեգորիկ դեմ եմ: Հայոց լեզուն պետական լեզու է՝ թե՛ աշխատանքային, թե՛ ծառայողական, թե՛ պաշտոնական լեզուն հայերենն է և այլ տեսակետ չունեմ»,- նշել է Անահիտ Բախշյանը:

Վերջինս անդրադառնալով այն փաստին, որ ռուսերեննին կարգավիճակ տալու մասին բարձրաձայնել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, արձագանքել է.«Ինձ համար կապ չունի, թե ով է արել նման հայտարարություն, ես դեմ եմ նման հայտարարություններին ու վերջ, հայոց լեզուն որպես պետական լեզու ստորադասվում է: Սկսում ենք `աշխատանքային լեզուն ռուսերեն, ծառայողական լեզուն անգլերեն լինի, պաշտոնական լեզուն հայերենը լինի և այլն, հասկանո՞ւմ եք, չկա նման բան, հայոց լեզուն մեր հանրապետությունում պետական լեզու է, որը թե՛ պաշտոնական, թե՛ աշխատանքային, թե՛ ծառայողական և թե՛  ցանկացած հարաբերություններում պետական լեզու է, և նրա հաշվին ինչ-որ բաներ անել անթույլատևրելի եմ համարում»,-ասել է Բախշյանը:

 

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here