տուն Uncategorized Այս օրերին արցախա-ադրբեջանական սահմանային հատվածի ամբողջ երկարությամբ իրավիճակը գտնվում է...

Այս օրերին արցախա-ադրբեջանական սահմանային հատվածի ամբողջ երկարությամբ իրավիճակը գտնվում է ՊԲ լիակատար վերահսկողության ներքո.ԱՀ խոսնակ

204
0
ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.«Հայ-ադրբեջանական սահմանին պաշտոնական Բաքվի նախաձեռնությամբ շարունակվող ռազմական ագրեսիան մեկ անգամ ևս հաստատում է այն իրողությունը, որ, ի դեմս Իլհամ Ալիևի քաղաքական, ոչ լեգիտիմ իշխանության, գործ ունենք առավելապաշտական նկրտումներով ու արցախա-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հակառակ ուղղությամբ քայլեր ձեռնարկող խմբավորման հետ:
Այս համատեքստում միջազգային հանրության թույլ արձագանքները, Թուրքիայի միակողմանի աջակցությունը որևէ կերպ չեն նպաստում խնդրի խաղաղ և տրամաբանական հանգուցալուծմանը, ինչն անխուսափելիորեն կարող է ավելի բարդացնել ստեղծված իրավիճակը:
Այս օրերին մեր հայրենիքի արցախա-ադրբեջանական սահմանային հատվածի ամբողջ երկարությամբ իրավիճակը մնում է կայուն և գտնվում է Պաշտպանության բանակի լիակատար վերահսկողության ներքո: Բայց քանի որ շատ լավ ենք ճանաչում, թե ում հետ գործ ունենք, ով է մեր դիմաց կանգնածը, տիրող հարաբերական հանգիստը ոչ թե թուլացրել, այլ ավելի է մեծացրել զգոնությունը, որից ելնելով էլ համարժեք քայլեր են իրականացվում»:

Հայ-ադրբեջանական սահմանին պաշտոնական Բաքվի նախաձեռնությամբ շարունակվող ռազմական ագրեսիան մեկ անգամ ևս հաստատում է այն…

Posted by Poghosyan Vahram on 2020 թ. հուլիսի 15, չորեքշաբթի