տուն Բանակ Այս գործողություններն իրենց ծավալներով ավելին են, քան դիվերսիոն հարձակումները. Արծրուն Հովհաննիսյան

Այս գործողություններն իրենց ծավալներով ավելին են, քան դիվերսիոն հարձակումները. Արծրուն Հովհաննիսյան

333
0

ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ՌՀ-ի մարշալ Հ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը, պատասխանելով լրատվամիջոցներից մեկի այն հարցին, թե գիշերն ըստ էության տեղի է ունեցել երկու դիվերսիոն հարձակման փորձ, ընդգծեց, որ դրանք ավելին են, քան պարզապես դիվերսիոն փորձը:

«Չէի ուզում նշել երկու դեպք, որովհետև շատ դեպքերում մարտական գործողություններն ընթանում են համակարգված խառը մարտավորությամբ: Այս երկու դեպքերը ամենացայտունն են, որ անվանում ենք դիվերսիոն հարձակումներ, բայց իրենք իրենց ծավալով ավելին են, քան դիվերսիոն հաձակումները: Դա դասական մարտավարությամբ, այսպես ասած, հարձակում է,- նշեց Հովհաննիսյանը, ապա շարունակեց.- Հարյուր հոգին մոտավորապես մի վաշտ է, ընդ որում, եթե հաշվի առնենք՝ հատուկ ստորաբաժանումներ են, բնականաբար պատրաստությունն ու սպառազինությունը շատ ավելի մեծ է: Վստահ եմ, որ հարյուրհոգանոց վաշտին չի աջակցել մեկ հրետանային մարտկոց, հավանաբար մի քանի դիվիզիոն է աջակցել, իսկ դա նշանակում է՝ հարձակման ծավալները ավելին են, քան դասական մարտավարական կանոնագրքերում»:

Հայկ Մագոյան