տուն Հասարակություն Այսօր երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի ծննդյան օրն է (տեսանյութ)

Այսօր երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի ծննդյան օրն է (տեսանյութ)

325
0

Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանը, որը հայ երգն ու երաժշտությունը հնչեցրել է ամբողջ աշխարհում, փետրվարի 5-ին կդառնար 63 տարեկան:

Ֆլորա Մարտիրոսյանն ավարտել է Գյումրու Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը, այնուհետև` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Մասնակցել է «Գարուն 73» երգի մրցույթին և արժանացել առաջին մրցանակին։ Ամուսնանալով լրագրող Հրահատ Գևորգյանի հետ` ընտանիքով տեղափոխվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: 1997-ին  վերադառնում են Երևան: Երևանում գլխավորել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը։

Կրկին մեկնելով ԱՄՆ`հիմնում է Կոմիտասի անվան երաժշտական ակադեմիան։ 2007 թվականին ստեղծում է «Artists for Pease» բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվել են աշխարհահռչակ երգիչներ, հոլիվուդյան գերաստղեր: Նրանք իրենց ձայնն էին բարձրացնում ընդդեմ ցեղասպանությունների` առաջնորդվելով  «Այլևս երբեք» կարգախոսով։

Նրա`Լոս Անջելեսի «Գիբսոն» համերգասրահում տեղի ունեցած համերգին մասնակցում էին Սթիվի Ուանդերը, Էրիկ Բենեթը, Բոբի Բրաունը և այլք: