տուն Հասարակություն Այդ նպատակի համար 157 մլն դրամ հատկացվեց (լուսանկարներ)

Այդ նպատակի համար 157 մլն դրամ հատկացվեց (լուսանկարներ)

221
0
Տիգրան Վիրաբյան

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Տեղյակ եք, որ Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնը սկսեց վերազինվել 2019թ. Երևանի բյուջեով: Այդ նպատակի համար 157 մլն դրամ հատկացվեց: Տեղադրված լուսաձայնային նոր տեխնիկան Հայաստանում առաջինն է իր տեսակով: Հնչյունային մասնագետները կաշխատեն նոր թվային համակարգով, իսկ շուրջ 300 հոգու համար նախատեսված դահլիճը հանդիսատեսին կներկայանա ավելի հարմարավետ պայմաններով՝ օդափոխության նոր համակարգով, նոր բազկաթոռներով եւ այլն: Ի դեպ, վերջին անգամ թատրոնը նորոգվել էր շուրջ 20 տարի առաջ:

Հիմա ուրախությամբ ուզում եմ տեղեկացնել, որ հաջորդիվ նախատեսում ենք հիմնանորոգել եւ տեխնիկապես վերազինել համայնքային ենթակայության մյուս երկու՝ Պատանի հանդիսատեսի և «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոննները: Այժմ պատրաստվում են աշխատանքի նախագծա-նախահաշվային փաստաթղթերը: Ծրագիրը կներառվի 2021-ի համայնքային բյուջեում: