տուն Լուրեր ԱՄՆ-ում համացանցային գովազդի ծախսերը ռեկորդ են գրանցել՝ $10,7 մլրդ

ԱՄՆ-ում համացանցային գովազդի ծախսերը ռեկորդ են գրանցել՝ $10,7 մլրդ

134
0

1335339

ԱՄՆ-ում համացանցային գովազդի ծախսերը նոր ռեկորդ են գրանցել՝ 2013 թ. երրորդ եռամսյակում հասնելով $10,7 մլրդ-ի։ Այս մասին ասվում է Ինտերակտիվ գովազդի գրասենյակի (Interactive Advertising Bureau) և PricewaterhouseCoopers աուդիտորական ընկերության համատեղ զեկույցում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը։

Նախորդ տարվա համեմատ, ինտերնետ գովազդի ծախսերը աճել են 15 %-ով։ Ուսումնասիրության հեղինակները նշել են, որ ԱՄՆ-ում այդ ցուցանիշները վերջին տարիներին կայուն աճ են գրանցում։ Ըստ նրանց՝ համացանցային գովազդը  «չափազանց արդյունավետ է, որովհետև մարդիկ գնալով ավելի ու ավելի շատ ժամանակ են անցկացնում համակարգչի առաջ»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here