տուն Աշխարհ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին օրենքին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին օրենքին

157
0

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող օրենքին՝ կապված ռուսական С-400 համակարգերի գնման հետ, հայտնում է Al-Monitor-ը:

Կոնգրեսականները միաձայն ընդունել են երկկուսակցական փոփոխությունը, որը ներկայացվել էր հանրապետական Ադամ Քինզինգերի ու դեմոկրատ Աբիգեյլ Սփանբերգերի կողմից եւ վերաբերում է ազգային պաշտպանության օրենքին:

Միաժամանակ, Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջիմ Ռիշը նույնպես նման փոփոխություն է ներկայացրել վերին պալատին, որով Թրամփի վարչակազմին առաջարկում է օրինագծի ընդունումից հետո 30 օրվա ընթացքում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ:

news.am