տուն Քաղաքական Միջազգային Ամերիկուհին մեկ տարում 226 անգամ զանգահարել է փրկարար ծառայություն

Ամերիկուհին մեկ տարում 226 անգամ զանգահարել է փրկարար ծառայություն

126
0

url

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի բնակչուհի Մարթա Ռիգսբին յուրօրինակ ռեկորդ է սահմանել։ 2012 թվականին Ռիգսբին 226 անգամ զանգել է փրկարար ծառայությանը։ Այս մասին գրում է The Washington Post-ը։

1977 թվականից ամերիկուհին այդ ծառայություն է զանգել մի քանի հազար անգամ։ Կեսից ավելիի դեպքերում նրան տեղափոխել են հիվանդանոց։ Փրկարարների տվյալներով՝ զանգերի մեծ մասի դեպքում դրանք եղել են անհիմն։ Սակայն անտեսել Ռիգսբիի զանգերը փրկարարները չեն կարողացել։

Հոգեկան առողջության վարչությունը հայցով դիմել էր դատարան կնոջը խնամակալ նշանակելու համար, սակայն 58-ամյա ամերիկուհին դատը շահել էր։ Չնայած ապահովագրությանը, Ռիգսբին այս զանգերի սպասարկման համար պետք է վճարի 61 հազար դոլար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here