տուն Հասարակություն Առողջապահություն ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել

ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել

134
0
Քրիստինե Պողոսյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Պողոսյանը նշել է, որ թեստի դրական պատասխանը ստացել է հունիսի 23-ին:

«Երեկ ուշ ժամի հաստատվել է թեստը: Պատկերացում չունեմ, թե ինչպես եմ վարակվել, սարսափելի տխրում եմ այդ պատճառով, որովհետև չգիտեմ, թե ով էր ինձ նման պահպանում կանոնները. գնացել եմ Ազգային ժողով, եկել եմ տուն, դիմակով եմ եղել, ախտահանիչներով, այնտեղ շփումներ չեմ ունեցել, իմ սենյակում եմ եղել, չգիտեմ, թե որտեղից կարող եմ վարակված լինել»,- ասել է Պողոսյանը: