տուն Հասարակություն Առողջապահություն ԱԺ-ում կա կորոնավիրուսով վարակված 5 աշխատակից, 6 պատգամավոր, 12 ինքնամեկուսացված պատգամավոր. ԱԺ...

ԱԺ-ում կա կորոնավիրուսով վարակված 5 աշխատակից, 6 պատգամավոր, 12 ինքնամեկուսացված պատգամավոր. ԱԺ աշխատակազմի ղեկավար

197
0

ՀՀ ԱԺ աշխատակազմը չի տիրապետում պատգամավորների շրջանում կորոնավիրուսի վարակի առկայության վերաբերյալ ամբողջական տվյալներին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավար, գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը նշել է, թե «ԱԺ աշխատակազմը տիրապետում է միայն այն տվյալներին, որոնք իրենց փոխանցում են պատգամավորները՝ նշելով, թե «օրենքով սահմանված չափանիշ չկա, որ պատգամավորը պարտավոր է գալ ու ասել, որ հիվանդ է»։

Ըստ նրա տրամադրած տվյալների՝ ներկայումս կա մոտ 18 վարակված եւ ինքնամեկուսացված պատգամավոր։ «Այս պահին մենք հավաքագրել ենք ու իմ ձեռքի տակ կան հետևյալ տվյալները՝ 5 վարակված աշխատակից՝ աշխատակազմից, 6 պատգամավոր, և մոտ 12 ինքնամեկուսացված պատգամավոր»,- ասաց Տ.Գալստյանը։ Վերջինիս փոխանցմամբ՝ վարակակիրներ ու ինքնամեկուսացածներ կան թե «Իմ քայլը», թե «ԲՀԿ» խմբակցությունից։ ԼՀԿ խմբակցության պատգամավորների վերաբերյալ տվյալներ ԱԺ աշխատակազմի ղեկավարը չունի։

Նշենք, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարը պնդում էր, թե պատգամավորները որեւէ պարտավորություն չունեն՝ իրենց վարակակիր լինելու մասին հայտնել ԱԺ աշխատակազմին։

«Առավելագույնը, որ մենք կարող ենք իմանալ, դա ԱԺ մուտքի մոտ ջերմաչափում իրականացնելու արդյունքում ֆիքսված տեղեկությունն է, և, եթե որևէ աշխատակից կամ պատգամավոր նորմայից բարձր տաքություն է ունենում մենք նրանց հետ ենք ուղարկում տուն»,- ասաց ԱԺ պաշտոնյան։ «Փաստինֆոյի» այն դիտարկմանը, որ միայն բարձր ջերմության առկայությունը դեռևս չի խոսում կորոնավիրուսով վարակված լինելու փաստի մասին, Տիգրան Գալստյանն արձագանքեց. «Դուք ինչպե՞ս եք պատկերացնում՝ ուրիշ ի՞նչ կերպով են իմանում հիվանդության առկայության մասին …»։ Մեր հակադարձմանը՝ որ տվյալ դեպքում՝ ախտանիշեր ունեցող աշխատակիցները կամ պատգամավորները թեստ են հանձնում և արդյունքների մասին տեղյակ պահում ԱԺ աշխատակազմին, Տիգրան Գալստյանը պատասխանեց, թե. « Հնարավոր է, որ պատգամավորը թեստ հանձնի և դրական արդյունք գրանցած լինի, բայց չցանկանա այդ մասին բարձրաձայնել»։

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: