տուն Քաղաքական Ադրբեջանն էներգիայի մատակարար չէ. Փաշինյան

Ադրբեջանն էներգիայի մատակարար չէ. Փաշինյան

103
0

Հռոմում հարցազրույց տվեցի «Corriere della Sera» թերթին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նշել, որ այդ հարցազրույցի ամենահետաքրքիր հատվածը հետևյալ հարցուպատասխանն էր.

Հարց — Ադրբեջանն Իտալիայի համար էներգիայի հիմնական մատակարարներից է: Արդյոք սա խնդի՞ր է մեր երկրի հետ ձեր հարաբերությունների համար:

Պատասխան — Մենք ունենք բավական լավ հարաբերություններ (Իտալիայի հետ) և հուսով ենք, որ դրանք էլ ավելի կբարելավենք: Բայց ես կասեի, որ Ադրբեջանն էներգիայի մատակարար չէ, այլ նավթի և գազի մատակարար է: Այսօր «էներգիա» բառի իմաստը շատ արագ փոխվում է: Շատ շուտով Իտալիայի և բոլոր երկրների համար էներգիայի հիմնական մատակարարը կլինի արևը: Հետևաբար՝ մենք պետք է հաշվի առնենք փաստերն ու ապագան: