տուն Քաղաքական ԱԱԾ նորանշանակ տնօրենի կենսագրությունն ու ունեցվածքը

ԱԱԾ նորանշանակ տնօրենի կենսագրությունն ու ունեցվածքը

1504
0

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է նույն ծառայության տնօրեն վարչապետի որոշմամբ: Araratnews.am-ը ներկայացնում է նորանշանակ տնօրենի կենսագրությունն ու ունեցվածքը:

Ծնվել է 1991 թ-ին Գեղարքունիքի Երանոս գյուղում: 2009-2011 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2013 թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը: 2015 թ.  է Հայաստանի արդարադատության ակադեմիայում դատախազի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը: 2016 թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: 2013-2014 թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության ԵՔՎ, ապա ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի քննիչ: 2016 թ. աշխատել է ՀՀ դատախազության Շիրակի մարզի դատախազության դատախազ: 2016-2018 թ. աշխատել է ՀՀ դատախազության Երևան քաղաքի դատախազության դատախազ: 2018 թ. հունիսի 8-ից աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ: 2018 թ. հուլիսի 10-ից աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչության պետ: 2019 թ. փետրվարի 15-ից աշխատել է ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետի տեղակալ: 2019 թ. մարտի 1-ից աշխատել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական: 2019 թ. ապրիլի 10-ից աշխատել է ՀՀ Վարչապետի որոշմամբ՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ: 2019 թ. ապրիլի 25 — 2020 մայիսի 4-ը աշխատել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնակատար: 2020 թ. մայիսի 4 — 2020 հունիսի 8-ը աշխատել է ՀՀ ԱԱԾ փոխտնօրեն: 2020 թ. հունիսի 8-ից՝ ՀՀ ԱԱԾ տնօրեն: 2017 թվականին պարգևատրվել է գերատեսչական մեդալով: Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ 2019 թ-ի հայտարարագրում կա երկու անհատական բնակելի տուն, 4 հողամաս, հողին ամրացված այլ անշարժ գույք, ավտոտնակ, MERCEDES-BENZ C 180 մարդատար տրանսպորտային միջոց, 6000 դոլար, զարդեր ժամացույցներ: Պաշտոնյայի դրամական միջոցները 2019-ին եղել են 30.000.000 դրամ եւ 48.000 դոլար: 2019 թ-ի դրությամբ եկամուտ ստացել է աշխատանքի վարձատրությունից եւ դրան հավասարեցված վճարումներից` 2.199.664 դրամ: Ռուզաննա Քյարամյանի 2018 թ-ի հայտարարագրից տեղեկանում ենք, որ ԱԱԾ տնօրենի կնոջ դրամական միջոցները 26.000.000 դրամ են եւ 46.000 դոլար: