տուն Լուրեր Քրդերի ձեռքով հայերին «քավության նոխազ» են փորձում դարձնել

Քրդերի ձեռքով հայերին «քավության նոխազ» են փորձում դարձնել

208
0

big_c11460753

Օրերս Թուրքիայում գործող քրդական կուսակցություններից մեկիˋ Քրդական Հասարկությունների միության գործադիր խորհրդի համանախագահ Պեսե Հոզաթը հայտարարել էր, որ Թուրքիայում հայերն ու հույները պետության մեջ պետություն են ստեղծել և չեն ենթարկվում թուրքական սահմանադրությանը: Հայտարարությունը բավական հետաքրքրական է, հատկապես այն ֆոնին, որ թուրքական հայատյաց քաղաքականության արդյունքում Թուրքիայում հայկական համայնքի թիվն աննշան է և հայկական համայնքը այս երկրի քաղաքականության վրա որևէ լուրջ ազդեցություն չունի:

Այս կապակցությամբ AraratNews.am-ը զրուցեց արևելագետ Վարդան Ոսկանյանի հետ, ով մեզ հետ զրույցում  ասաց, որ այդ հայտարարությունը քաղաքական է և նպատակ ունի երկրի հիմնական խնդիրներից շեղել  հասարկությանը. «Ես կարծում եմ, որ առաջին հերթին նման հայտարարությունը չի կարող համապատասխանել իրականությանը և դրա համար կան  օբյեկտիվ պատճառներ: Թուրքիայում կա Լոզանի պայմանագրի հիման վրա համայնքի կարգավիճակ ունեցող հայություն։ Հայերի երկրորդ խումբը դրանք համշենահայերն են, որոնք այդքան էլ չեն բարձրաձայնում  իրենց հայ լինելու մասին, և, որքանով ես եմ տեղյակ, Թուրքիայի կենտրոնական պետական ապարատում լրջագույն  ազդեցություն չունեն։ Եվ հայերի երրորդ խումբը, որոնց մասին շատ են խոսում, դրանք  նախկին հայկական խմբերն են, որոնք իրենց հայ լինելը ծածուկ են պահում։ Կան նաև քրդեր և թուրքեր, որոնք ծագումով հայեր են եղել, սակայն հայկական ինքնության կրողը չեն: Ես կարծում եմ, որ քրդական կուսակցության համանախագահի հայտարարությունը ուղղակի չափազանցություն է և այն չի համապատասխանում իրականությանը»,- ասաց պարոն Ոսկանյանըˋ նկատելով, որ Խոզաթը, հնարավոր է, իրականում կեղծանուն է, քանի որ կեղծանուններով հանդես գալը Թուրքիայի քրդկան հասարակական և քաղաքական շրջանակում ընդունված երևույթ է:

Անդրադառնալով այն բանին, թե ինչ նպատակով է արվել հայտարարությունը, պարոն Ոսկանյանը նկատեց, որ դրանք կարող են տարբեր լինել.«Նպատակները կարող են տարբեր լինել, բայց սովորաբար Թուրքիայում, որպես կանոն, մենք գիտենք այդ պետության պատմությունից, երբ ներքին ճգնաժամ է առաջանում կամ այդ ճգնաժամ առաջացնելու տարրեր են ի հայտ գալիս, ապա իշխանությունները փորձում են գտնել «քավության նոխազներ»: Եվ այս պարագայում, երբ Էրդողանի գլխավորած իշխանությունը փորձում է ˋ ընտրություններից առաջ հարաբերությունները կարգավորել քրդերի հետˋ «քավության նոխազ» են դառնում հայերը կամ էթնիկ այլ խմբեր, որոնք համարյա թե գոյություն չունեն այդ պետության տարածքում»,- ասաց արևելագետըˋ ավելացնելով, որ այն չի արվել պետական պաշտոնյաների կողմից, քանի որ այդ դեպքում ստիպված էին փաստերով խոսել, իսկ այս դեպքում սա օգտագործվում է քարոզչության համար և փաստերի կարիք չկա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here