տուն Քաղաքական Միջազգային Չենք կարծում, որ ԱՄՆ-ն կամ պարոն Պուտինը պետք է որոշեն, թե ով...

Չենք կարծում, որ ԱՄՆ-ն կամ պարոն Պուտինը պետք է որոշեն, թե ով ղեկավարի Եգիպտոսը․ ԱՄՆ պետքարտուղարություն

78
0

130813-marie-harf-690x360

Միացյալ նահանգներում կարծում են, որ Եգիպտոսի նոր նախագահ պետք է դառնա նա, ում կվստահի եգիպտացի ժողովուրդը, այլ ոչ թե կորոշեն Մոսկվան կամ Վաշինգտոնը։ Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը՝ արձագանքելով Վլադիմիր Պուտինի ուղերձին, որով վերջինս հաջողություն էր մաղթում Եգիպտոսի պաշտպանոթւյան նախարար Աբդ Ալ-Ֆաթահ Ալ-Սիսիին առաջիկա նախագահական ընտրություններում։ Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը։

«Մենք, իհարկե, թեկնածուների առումով խորհուրդներ չենք տալիս, չենք կարծում, որ ԱՄՆ-ն կամ պարոն Պուտինը պետք է որոշեն, թե ով պետք է ղեկավարի Եգիպտոսը։ Դա պետք է անի եգիպտացի ժողովուրդը»,- ասել է Հարֆը այսօր կազմակերպված ճեպազրույցի ժամանակ։