տուն Քաղաքական Միջազգային Հայտնաբերվել է մարդու հանճարեղության գենը

Հայտնաբերվել է մարդու հանճարեղության գենը

89
0

1335507226_mozki

Լոնդոնի «Քինգս քոլեջ» համալսարանի հոգեբուժության ինստիտուտի մասնագետները հայտնաբերել են մարդու հանճարեղության գենը: BBC-ին տեղեկացնում է, որ NPTN գենը, որը պատասխանատու է ուղեղում մոխրագույն զանգվածի խտության համար, մարդուն օժտում է բարձր մտավոր ունակություններով և մտավոր ավելի լայն հնարավորություններով:

Աշխատանքները համակարգողի տեղակալ Սիլվան Դեզիվեյրն ասել է, որ կարելի է ասել՝ հանճարեղությունը պայմանավորված է այդ գենի աշխատանքով: «Մեր հետազոտողների խնդիրն այն էր, որ գտնեինք մարդկանց ինտելեկտուալ հնարավորությունների պատճառները: Մենք հայտնաբերել ենք, որ դա կապված է, թե ինչպես են միմյանց հետ գործակցում նեյրոնները: Վերջինիս ակտիվությունը պայմանավորված է NPTN գենով»,- ասել է նա: Ըստ մասնագետի` հանճարեղությունը պայմանավորված է շփման և տեղեկության մշակման գլխուղեղի կարողությունով: