տուն Քաղաքական Միջազգային Եգիպտոսը կունենա նոր նախագահ եւ խորհրդարան. Հազեմ Բեբլաուի

Եգիպտոսը կունենա նոր նախագահ եւ խորհրդարան. Հազեմ Բեբլաուի

233
0

a abeblawi

Եգիպտոսում արգելված «Մուսուլման եղբայրներ» շարժման կողմնակիցները կարող են մասնակցել ընտրություններին, եթե հրաժարվեն պայքարի բռնի մեթոդներից։ Այս մասին Բի-բի-սի-ին տված իր հարցազրույցում հայտարարել է երկրի վարչապետի պարտականությունները ստանձնած Հազեմ Բեբլաուին։

«Մուսուլման եղբայրներ»-ը վստահեցնում են, որ պատասխանատվություն չեն կրում Եգիպտոսում բռնիության պոռթկման համար։

Այդ շարժումը ղեկավարում էր Եգիպտոսում առաջին ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը, որը հաստատվել էր Հոսնի Մուբարաքի ռեժիմի կասեցումից հետո՝ 2011թ.։ Սակայն, կես տարի անց, ինքն է հայտնվել օրենքից դուրս կարգավիճակում եւ երկրի նոր իշխանությունների կողմից ճանաչվել ահաբեկչական։

Հազեմ Բեբլաուին նշել է, որ Եգիպտոսի նախորդ շաբաթ ընդունված նոր սահմանադրությունը միայն առաջին քայլ է դեպի ժողովրդավարություն, եւ մոտակա կես տարում երկրում կընտրվի նոր նախագահ եւ խորհրդարան։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here